կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-09 09:25
Քաղաքական

«Ռուսա­կան երկաթուղի­ներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի և ՀՀ վարչապետի հանդիպումը ուլտիմատիվ շեշտադրումներով է եղել. «Հրապարակ»

«Ռուսա­կան երկաթուղի­ներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի և ՀՀ վարչապետի հանդիպումը ուլտիմատիվ շեշտադրումներով է եղել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ Հայաստանում էր գտնվում «Ռուսա­կան երկաթուղի­ներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նա­խագահ Օլեգ Բելոզյորովը: Մեր տեղեկություններով՝ այցն անսպասելի է եղել: Բելոզյորովը ժամանել է մեկ օրով՝ Հայաստանի վարչա­պետ Նիկոլ Փաշինյանի հետ ռուսական ընկերության խնդիրների շուրջ զրույց ունենալու նպատակով:

«Նախատեսված է հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումից հետո մենք կտարածենք մամուլի հա­ղորդագրություն»,- ասաց խոսնակը և տարածեց «հերթապահ» ձևակերպումներով մի տեքստ:

Ըստ դրա՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ համա­գործակցության ընթացիկ օրակարգին և դրա հետա­գա զարգացմանը վերաբե­րող հարցեր: «Մասնավո­րապես, անդրադարձ է եղել ներդրումների ծավալման և ապագայում կոնկրետ ծրագրերի իրագործման հեռանկարներին: Նիկոլ Փաշինյանը և Օլեգ Բելոզյորովը մտքեր են փոխանակել նաև Սև ծովով դեպի Ռուսաստա­նի Դաշնություն բեռնե­րի լաստանավային փո­խադրումների ուղղությամբ համագործակցության հնարավորությունների շուրջ»,- ասված է նյութում:

Մեր տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ խոսք է գնացել սահմանա­յին, երկաթուղային բեռնա­փոխադրումների ծավալը և ռուսական երկաթգծի եկամուտներն ավելացնելու մասին, սակայն Բելոզյորովի բուն անհանգստությունը կապված է «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկա­թուղի» ՓԲԸ-ի վերաբերյալ հարուցված քրեական գործի ընթացքի հետ:

Նրա այցի նպատակը, կարելի է ասել, հարաբերությունները պարզելն է եղել: Ռուսական կողմին մասնավորապես դուր չի եկել այն, որ Գլխա­վոր դատախազությունը նոր հաղորդումներ է ստացել «Հարավկովկասյաև երկա­թուղու» տնօրեն Սերգեյ Վալկոյի, երկաթուղու ան­վտանգության պետ, ԱԱԾ գեներալ Դարբինյանի և այլ նախկին ԱԱԾ-ականների դեմ:

Չի բացառվում, որ հենց այս հանդիպման ընթացքում է վերջնականապես որոշվել այն հարցը, թե արդյոք ռուսական ընկերությունը շարունակելու է գործու­նեությունը Հայաստանում: Այս իմաստով զրույցը Բելոզյորովի ու Փաշինյանի միջև ուլտիմատիվ շեշտադրումներով է եղել՝ կա´մ թողնում եք, որ ռուսական ընկերությունը ներդրումներ անի ու աշխատի, կա´մ ռուսները հրաժարվում են հավա­տարմագրային կառավա­րումից»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։