կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-18 13:51
Հասարակություն

Մեկնարկեց «Յունիբանկ»-ի բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի հարթակում

Մեկնարկեց «Յունիբանկ»-ի բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացը  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի հարթակում

Այսօր մեկնարկեց «Յունիբանկ» ԲԲԸ-ի սովորական անվանական բաժնետոմսերի  տեղաբաշխումը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍԱրմենիա» ԲԲԸ-ի տեղաբաշխման հարթակում: Տեղաբաշխումն անցկացվում է սովորական բացստանդարտ աճուրդի ձևով` մինչև 2015թ.-ի դեկտեմբերի 24-ը ներառյալ:  

Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում` նախնական հրապարակային առաջարկի` IPO-ի միջոցով իրականացնում է բաժնետոմսերի թողարկում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում: Առաջարկի արդյունքում բանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի 14.5 մլն բաժնետոմս: Սովորական բաժնետոմսերն իրենց սեփականատերերին իրավունք են տալիս մասնակցելու թողարկող ընկերության կառավարմանը` տալով ձայնի իրավունք բաժնետերերի ընդհանուր ժողովում: Յունիբանկի գործունեությունն մշտպաես ուղղված է եղել բանկային ծառայությունների հասանելիության ապահովմանը բնակչության լայն շրջանակների համար և փոքր ու միջին բիզնեսի խթանմանը: Ժողովրդական IPO-ի միջոցով Յունիբանկն էլ ավելի է մոտեցնում հաճախորդներին բանկին` վերջիններիս հնարավորություն ընձեռելով դառնալու բանկի բաժնետեր և մասնակցելու բանկի զարգացմանը: 

Որպես բանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկա ստեղծող) հանդես է գալիս «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն: Նշենք նաև, որ«Յունիբանկը» դարձել է արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ և ստացել դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի ևկարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի կարգավիճակ` մատուցելով բաժնետիրական ընկերությունների ռեեստրիվարման և արժեթղթերի պահառության հետ կապված ծառայությունները:

Հրապարակային առաջարկի վերաբերյալ Ազդագիրը տեղադրված է www.unibank.am կայքի «Բաժնետերեր և ներդրողներ» էջում: