Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուս Ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի հայտարարությունը, թե Օսմանյան Թուրքիայում քրիստոնյաներին չեն ոչնչացրել, բավական սուր արձագանք է գտել Հայաստանի հասարակության շրջանում:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանն այսօր լրագրողներին ասաց, որ այս հայտարարությունը պատահականության արդյունք էր, գուցե` նաև քարտուղարի վրիպումը:
«Այս ֆոնին, երբ ՌԴ-ն այս կողմերում ավելի խոշոր դաշնակից չունի, քան մենք ենք: ՌԴ Դուման ընդունել է Հայոց ցեղասպանությունը, և հանկարծ Կիրիլը պետք է նման հայտարարություն անի՞: Ես կարծում եմ` սա թյուրիմացություն է, և պետք է հայտարարությամբ հանդես գա»,- ասաց Մինասյանը:
Անդրադառնալով հայկական բանակի՝ ռուսական ուղղաթիռներով և կործանիչներով համալրվելու թեմային՝ ՀՀԿ-ական պատգամավորը չբացառեց, որ, հաշվի առնելով ռուս-թուրքական շարունակական լարված հարաբերությունները, հնարավոր է՝ դրանք տեղակայվեն նաև Գյումրիի ռուսական ռազմաբազայում:
Մինասյանը խոսեց նաև Ավետիսյանների ընտանիքի դեպքի և Պերմյակովի դատավորության մասին: Նա նշեց`զարմանալի չէ, որ Ավետիսյանների սպանության գործով դատական առաջին նիստն անցկացվել է ռուսական ռազմաբազայում: «Ինչ վերաբերում է Պերմյակովի պատժին, ապա այդ կենդանուն պետք է ամենախիստ պատիժը տալ: Եթե օրենքով բացառություն արվի, ճիշտ կլինի բարձրագույն պատիժ՝ մահապատիժ կիրառել»,- եզրափակեց պատգամավորը: