|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Կա-52 «Ալիգատոր» հարվածային ուղղաթիռները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի զենիաթային համակարգերի եւ զրահատեխնիկայի շարասյունը, կիրակի հայտնել են ՌԴ ՊՆ-ից, փոխանցում է Интерфакс-АВН-ն:
«Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի Կա-52 հարվածային ուղղաթիռները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի սպառազինումն ու ռազմական տեխնիկան: Բանակային ավիացիայի անձնակազմերը հրթիռային եւ այլ տեսակի սպառազինման մարտական կիրառում են մշակել»,- հայտարարել են ՌԴ ՊՆ-ից:
Գերատեսչության տվյալներով՝ օդաչուները գործել են զույգերով՝ ոչնչացնելով ուկրաինական մարտական զրահատեխնիկայի եւ հրթիառային համակարգերի շարասյունը: