| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Փաստ» թերթը գրում է. «Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտնի հայտարարությունից ընդամենը ժամեր անց թշնամական պետությունները սկսեցին հայտարարել, թե ռուսական խաղաղապահների հետ կանգնելու են նաև թուրք «խաղաղապահները»:
Սա նույն օրը հերքեցին թե՛ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, թե՛ Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակը: Այդուամենայնիվ, թուրք-ադրբեջանական տանդեմը չի հանդարտվում և շարունակում է այս թեզն առաջ մղել: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս թեման բավականին բուռն քննարկումների պատճառ է եղել:
Ըստ մեր աղբյուրների, թուրքական «խաղաղապահների» ներկայության գաղափարին ակտիվորեն աջակցում է հավաքական առումով Արևմուտքը, իսկ առավել շահագրգիռ է եղել Ջորջ Սորոսն իր հասարակական և քաղաքական ցանցով:
Պատճառը միայն մեկն է՝ թույլ չտալ Ռուսաստանի ազդեցության էլ ավելի մեծացումը տարածաշրջանում: Բայց որպեսզի չափազանց ծայրահեղ չերևա թուրքերի հայտնվելը Արցախում, առաջարկվել է մեխանիզմ, ըստ որի՝ ռուսները «կանգնում» են հայերի կողմից, թուրքերը՝ ադրբեջանցիների, այսինքն՝ հայերը թուրքի երես չեն տեսնում:
Սակայն պտտվող տեղեկությունների համաձայն, ռուսական կողմը կտրուկ դեմ է արտահայտվել և կարողացել է կանխել նման մտադրությունները: Գոնե հայտնի հայտարարության մեջ նման որևէ տառ անգամ չկա: Այնտեղ միայն նշված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների մասին՝ 5 տարի ժամկետով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում