|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ցյուրիխում այս պահին ընթանում է «Ոսկե գնդակ-2015» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Արդեն հայտնել ենք, որ լավագույն մարզչի կոչմանն արժանացել է կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն:
Քիչ առաջ հայտնի դարձավ նաև տարվա լավագույն գոլի հեղինակի անունը (Պուշկաշի մրցանակ): Պատվավոր մրցանակին արժանացավ «Գոյնեզիայի» հարձակվող Ուենդելլ Լիրան:
Հիշեցնենք, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալու համար պայքարում են Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվողներ բրազիլացի Նեյմարն ու արգենտինացի Լեո Մեսսին:
Մրցանակաբաշխությունն ուղիղ հեռարձակմամբ` այստեղ: