կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-24 12:46
Սպորտ

Մխիթարյանը ստացավ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

Մխիթարյանը ստացավ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ նախորդ տարվա  Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի եւ մարզչի պարգևատրման արարողությունը։

Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում 3-րդ հորիզոնականը զբաղեցրել էր Մարկոս Պիզելին։ Երկրորդ տեղում Գևորգ Ղազարյանն էր, իսկ պատվավոր մրցանակը նվաճել էր Հենրիխ Մխիթարյանը։ Մինչ այս չէր հաջողվում մրցանակները հանձնել ֆուտբոլիստներին, քանի որ չէին կարողացել ժամանել Հայաստան։   

Նախորդ տարվա լավագույն մարզիչ էր ճանաչվել  «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։