կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-13 23:08
Սպորտ

Կրիշտիանու Ռոնալդուն՝ ''Ոսկե գնդակ''-ի մրցանակակիր

Կրիշտիանու Ռոնալդուն՝  ''Ոսկե գնդակ''-ի մրցանակակիր

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ավարտվեց   2013թ. «Ոսկե գնդակ»-ի մրցանակաբաշխությանը: Հայտնի դարձան  2013-ի լավագույն ֆուտբոլիստի,  ֆուտբոլիստուհու,  մարզիչի, գոլի հեղինակի անունները և խորհրդանշական հավաքականը:

 

2013-ի  «Ոսկե գնդակ»-ի մրցանակակիր դարձավ Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն:


 Ֆուտբոլի Գերմանիայի կանանց հավաքականի դարպասապահ Նադին Անգերերը ճանաչվեց 2013թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստուհի:

 

2013-ի լավագույն մարզիչ ճանաչվեց Մյունխենի «Բավարիա»-ի` արդեն նախկին  մարզիչ Յուպ Հայնկեսը: Հայնկենսի հետ անվանակարգում ներկայացված էր նաև Դորտմունդի «Բորուսիա»-ի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը:

Յուպ Հայնկեսը իր թիմի հետ միասին նվաճել էր անցած մրցաշրջանի ակումբային բոլոր տիտղոսները:

Կանանց ֆուտբոլում  տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց Գերմանիայի հավաքականիգլխավոր մարզիչ  Սալվիա Նեյդը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2013-ի խորհրդանշական հավաքականն է`


Դարպասապահ` Մանուել Նոյեր («Բավարիա»):

Պաշտպաններ` Դանիել Ալվես («Բարսելոնա»), Տիագո Սիլվա (ՊՍԺ), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Ֆիլիպ Լամ («Բավարիա»):

Կիսապաշտպաններ` Անդրես Ինյեստա («Բարսելոնա»), Չավի («Բարսելոնա»), Ֆրանկ Ռիբերի («Բավարիա»):

Հարձակվողներ` Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Զլատան Իբրահիմովիչ (ՊՍԺ,), Լիոնել Մեսի («Բարսելոնա»):

 

Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակը, որը ստանում է լավագույն գոլի հեղինակը, այս անգամ ստացավ շվեդ Զլատան Իբրահիմովիչը՝ Անգլիայի հավաքականի դարպասը խփած գնդակի համար:


Լեգենդար  ֆուտբոլիստ Պելեն ստացավ ՖԻՖԱ-ի պատվավոր «Ոսկե գնդակ»-ը: Այս մրցանակը շնորհվում էր առաջին անգամ: