կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-08 22:30
Սպորտ

Նրանք այդպես էլ "Ոսկե գնդակ" չեն ստանա

Նրանք այդպես էլ "Ոսկե գնդակ" չեն ստանա

1.  Հունգարացի Ֆերենց Պուշկաշը միշտ հայտնվել է  20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների  ցուցակներում (անգամ գլխավորել է դրանցից մեկը), բայց  «Ոսկե գնդակ» մրցանակի այդպես էլ չի արժանացել:

1960-ին Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվողը մոտ էր բաղձալի տիտղոսին, սակայն հարցման արդյունքում նա ընդամենը երկրորդն էր՝ զիջելով Լուիս Սուարեսին:




2.   Սանդրո Մացոլան իր ողջ կարիերայի ընթացքում խաղացել է միայն «Ինտեր»-ում՝ նվաճելով ակումբային գրեթե  բոլոր տիտղոսները: Սակայն իտալացուն՝ «Ոսկե գնդակ» նվաճել չի օգնել անգամ 1986թ.-ին Եվրոպայի չեմպիոնությունը:


3.         Ջաչինտո Ֆակետի՝ աշխարհի լավագույն եզրային պաշտպաններից մեկը, ով նույնպես ողջ կարիերայի ընթացքում խաղացել է միայն «Ինտեր»-ում: Իտալիայի ազգային հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն:

1965-ին նրան մի քանի ձայն չի բավարարում ստանալ «Ոսկե գնդակը»:



4.         Բոբի Մուր՝ «Վեստ Հեմ»-ի և Անգլիայի ազգային հավաքականի  լեգենդար ավագը: Համարվում է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ լավագույն պաշտպաններից մեկը:

1970թ.-ին նա զիջեց միայն գերմանացի Գերտ Մյուլերին:



5.    Յոհան Նեսկենս (ձախից` Մարադոնայի կողքին): Հոլանդիայի ազգային հավաքականի՝ բոլոր ժամանակների  լավագույն կիսապաշտպանը: Յոհան Կրուիֆի «զույգը», «Այաքսի» և «Բարսելոնայի» լեգենդը:


 

6.         Իտալիայի պատմության, ասել է թե՝ ամբողջ ֆուտբոլի պատմության լավագույն պաշտպան Ֆրանկո Բարեզի, սակայն նման պաշտպաններին էլ հազվադեպ է տրվում այդ մրցանակի բերկրանքը:



7.   Եվս մեկ լեգենդար իտալացի պաշտպան, ով իրոք արժանի էր Ոսկե գնդակի, սակայն այդպես էլ չստացավ՝ Գաետանո Շիրեա, հնարավոր է ամենէլեգանտ և ամենախելացի պաշտպանը ֆուտբոլային  աշխարհում:

1982թ.-ի աշխարհի չեմպիոն և Իտալիայի յոթակի չեմպիոն՝ Թուրինի «Յուվենթուսի» կազմում:



8.    Միքայել Կուդրուպ՝ դանիացի կիսապաշտպան, ում շատ քիչ բան չհերիքեց սեփական ձեռքերում ունենալ Ոսկե գնդակը:



9.         1955թ.-ին որոշվեց Ոսկե գնդակ տալ նաև այն ֆուտբոլիստներին, ովքեր Եվրոպայից չեն, սակայն խաղում են եվրոպական ակումբներում: Այդ որոշումը Ոսկե գնդակից «զրկեց» գերմանացի Յուրգեն Կլինսմանին, նրանից առաջ անցավ լիբիերիացի Ջորջ Վեն:



10.       Պաուլո Մալդինին, ով լեգենդ է Իտալիայի թե՛ ֆուտբոլային թե՛ ուղղակի Իտալիայի համար: Վերջին իտալացի պաշտպանն, ով նույնպես չի արժանացել Ոսկե գնդակի:




11.       Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հաղթող, Անգլիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի չեմպիոն, Անգլիայի և Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլիստ, «Ոսկե խաղակոշիկ»-ի մրցանակակիր:

 Թիերի Անրիին պակասում է միայն մեկ պարգև:



12.       Նա չունի «Ոսկե գնդակ», վաղուց չի խաղում Մադրիդի «Ռեալում», բայց, ֆուտբոլասերների կարծիքով, նա լավագույնն է ՝ Ռաուլ:



13.   Շատերը Դենիս Բերկգամպին կտային Ոսկե գնդակ, թեկուզ միայն «Նյուքասլի»-ին խփած գոլի համար:



14.   Ռոբերտո Կարլոս՝ ամենահանրահայտ պաշտպանն ամբողջ աշխարհում: 2002թ.-ին նա զիջեց իր հայրենակից Ռոնալդոյին:



15.       Ոսկե գնդակը հազվատեպ են տալիս պաշտպաններին, սակայն առավել հազվադեպ՝ դարպասապահներին, սակայն Իկեր Կասիլիասը վաղուց արժանի է այդ պարգևին:



16.    Ալեսանդրո դել Պիերոն ոչ մի անգամ չի հայտվել անգամ լավագույն եռյակում:



17.   Եվս մեկ լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոն, ով չի ստացել և, ամենայն հավանականությամբ, երբեք չի ստանա «Ոսկե գնդակ»:



18.  Ֆրենկ Լեպարդ` «Չելսի»-ի լեգենդ, Անգլիայի  լավագույն կիսապաշտպաններից մեկը: 2005-ին անգլիացուն՝  հասնել «Ոսկե գնդակին» խանգարեց միայն Ռոնալդինիոն:



19.     Խավին և Ինիեստան, եթե նրանք մեկ մարդ լինեին, ապա վաղուց էին արժանացել այդ պարգևին: Սակայն նրանք երկուսն են: Ինիեստան կունենա շանս ստանալ «Ոսկե գնդակը», սակայն Խավին, ով վաղուց արժանի էր այդ մրցանակին,  շանսեր գրեթե չունի:



Աղբյուրը՝ Sports.ru