|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Բուդդայականների հոգևոր առաջնորդ Դալայ լաման խորհուրդներ է տվել Ռուսաստանին. գրում է ДНИ.ru-ն։
Նա նշել է, որ Ռուսաստանը զգալի ներդրում է կատարում լավագույն աշխարհի ստեղծման գործում: «Մի քանի տարի առաջ Newsweek-ի թղթակիցն ինձ հետաքրքիր հարց տվեց՝ եթե Ձեզ առաջարկեին դառնալ որևէ պետության առաջնորդ, ո՞ր երկիրը կընտրեիք։ Ես պատասխանեցի՝ Ռուսաստանը։ Ռուսաստանը մեծ նշանակություն ունի»,- ասել է Դալայ լաման։
Նրա խոսքերով՝ Ռուսաստանը կարևոր աշխարհագրական դիրք ունի` կապելով Եվրոպան, արաբական աշխարհը և Ասիան։
Միևնույն ժամանակ, խոսել է ռուսական բնավորության այնպիսի գծի մասին, ինչպիսին է ինքնամփոփ լինելը և ամբողջ աշխարհին անվտահությամբ ընդունելը, և ասել է, որ դա ինքնաոչնչացման ուղի է։ Դալայ լաման խորհուրդ է տվել Ռուսաստանին` ազատվել ինքնամփոփությունից: