| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լեոնել Մեսսին վերջին 100 խաղերում իր 102-րդ և 103-րդ գոլերն է խփել. տեղեկացնում է AS-ը:
24-ամյա արգենտինացին գոլ է խփում խաղային ժամանակի յուրաքանչյուր 82-րդ րոպեին։ Կատալոնացիների վերջին 100 հանդիպումներում Մեսսին Իսպանիայի առաջնության շրջանակներում անցկացրած 62 հանդիպումներում յոթ գոլ է խփել, Իսպանիայի սուպերգավաթի չորս խաղերում` վեց գնդակ, Չեմպիոնների լիգայում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 21 գոլի հեղինակ, Եվրոպայի սուպերգավաթում մեկ հանդիպման է մասնակցել՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:
Մեսսին աչքի է ընկնում նաև գոլային փոխանցումներով։ Վերջին 100 խաղերում նա 38 գոլային փոխանցում է կատարել։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին Իսպանիայի առաջնության  10 հանդիպումներում  յոթ  գոլ է խփել:
Այս շաբաթը Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի ֆուտբոլիստ Ռոնալդուի համար ևս յուրահատուկ էր: «Բետիսի» հետ հանդիպման ժամանակ պորտուգալացին իր 100-րդ խաղն անցկացրեց արքայականի մարզաշապիկով:
Մինչեւ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելը Ռոնալդուն 2008-2009 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 49 հանդիպումներում 42 գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը: Նախորդ մրցաշրջանում Ռոնալդուն դարձավ 41 գոլի հեղինակ, ինչը ռեկորդային է թիմի պատմության մեջ: