Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, ով դարձավ ՉԼ-ի` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ հանդիպման հաղթական գոլի հեղինակ, խոսել է խաղի և իր զգացողությունների մասին:
«Ես արեցի իմ աշխատանքը` օգնեցի «Ռեալ»-ին հաղթել: Բայց զավեշտալի զգացողություն է ինձ պատում: Ցանկություն ունեի անհնար ինչ-որ բան անել: Երկար ճամանակ խաղացել եմ «Մանչեսթեր»-ում. սա իմ տունն է: Եթե գա ժամանակ, որ խաղամ «Ռեալ»-ի դեմ` նույն զգացողությունները կունենամ: Վերադառնալ տուն, հանդիպել ընկերներին` ինչ-որ յուրահատուկ բան է: Շատ ուրախ եմ, որ հաղթեցինք, բայց ցավում եմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար»,- հարձակվողի խոսքերն է մեջբերում goal.com-ը:
Պորտուգալացին պահեց իր խոստումը և կրկին չտոնեց խփած գոլը, այնպես ինչպես չէր տոնել թիմերի միջև առաջին հանդիպման ժամանակ:
«Ես չեմ տոնել գոլը` ելնելով այն մարդկանց հանդեպ հարգանքից, ովքեր միշտ լավ են վերաբերվել ինձ: Բայց ես ցանկանում էի հաղթել և «Ռեալ»-ի հետ շարունակել պայքարը»,- եզրափակել է Ռոնալդուն: