Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 41-ամյա Վարդուհի Սարոյանի մահվան դեպքի առթիվ: 2017թ. մարտի 7-ին՝ ժամը 19:10-ին, շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել առ այն, որ Հրաչյա Քոչարի փողոցում գտնվող շենքերից մեկում հայտնաբերվել է կնոջ դի: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մահացած կինը հանդիսանում է Երևան քաղաքի բնակչուհի, 1976թ. ծնված Վ.Սարոյանը։ Նախնական տվյալներով՝ կինն ընկել է նակելի շենքի կողային հատվածում առկա հրդեհային տագնապի ժամանակ օգտագործվող աստիճանավանդակի 4-րդ և 5-րդ հարկերի միջանցիկ հարթակից:
Դեպքի վայրի զննությամբ՝ կնոջ ձախ ձեռքին հայտնաբերվել է կպչուն ժապավենով փակցված երկու ծրար, որոնց մեջ եղել են մատիտով կատարված ձեռագիր գրառումներ՝ ուղղված հարազատներին: Աստիճանավանդակի 4-րդ և 5-րդ հարկերի միջանցիկ հարթակից հայտնաբերվել է նաև ստվարաթղթե տոպրակ, որի մեջ եղել է կպչուն ժապավեն և մատիտ:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ կնոջ մահվան իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ Քննչական կոմիտե