Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ակումբի տնօրենների խորհրդի որոշմամբ գլխավոր մարզիչ Ռաֆաել Բենիտեսը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Թիմը կգլխավորի «Ռեալի» 2-րդ թիմի մարզիչ, ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը։