կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-13 14:44
Սպորտ

Զիդանը համաձայնել է դառնալ "Ռեալ"-ի գլխավոր մարզչի օգնականը. Marca

Զիդանը համաձայնել է դառնալ "Ռեալ"-ի գլխավոր մարզչի օգնականը. Marca

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը, այնուամենայնիվ, կհամալրի մադրիդյան ակումբի մարզչական շտաբի շարքերը. հայտնում է Marca-ն:

 

Ավելի վաղ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հրապարակավ հայտարարել էր, որ ցանկանում է ֆրանսիացուն տեսնել թիմի համար կարևոր պաշտոնում: Նրա կարծիքով` Զիդանը կարող է դառնալ թիմի նոր մարզչի և ֆուտբոլիստների միջև կապող օղակ:

 

1998թ-ի «Ոսկե գնդակի» դափնեկիրը հրաժարվել էր ստանձնել ակումբի մարզական տնօրենի պաշտոնը` պատճառաբանելով, որ չի ցանկանում  գրասենյակային աշխատանք կատարել: Գլխավորել թիմը նույնպես չի կարող, քանի որ մարզչական պրակտիկա չունի և այդ բացը լրացնելու համար պետք է սկսի աշխատել վաստակավոր մարզիչների հետ կամ գլխավորի պատանեկան թիմ:

 

Ակումբի նախագահ Պերեսը ասել է, որ հասկանում է Զիդանի` թիմը ղեկավարելու ցանկությունը, սակայն նրա համար դեռ վաղ է: Ըստ նրա` Զիդանը կարող է լինել գլխավոր մարզչի օգնական: Marca-ի հաղորդմամբ` ֆրանսիացին ընդունել է առաջարկը: