կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-03 14:32
Սպորտ

Պատուհանից տեսա, թե ինչպես է մորաքույրս իմ ուզած նվերը բերում տուն...

Պատուհանից տեսա, թե ինչպես է մորաքույրս իմ ուզած նվերը բերում տուն...

Բռնցքամարտի աշխարհի և Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Անուշ Գրիգորյանը Yerkir.am-ի հետ զրույցում հիշեց իր  համար ամենահիշարժան Նոր տարին:   «9-10 տարեկան հասակում գիտեի, որ Ձմեռ պապ չկա, բայց  նամակ էի գրել և պարկ էի ուզել ու անհամբեր սպասում էի, թե երբ եմ ստանալու նվերս, չնայած գիտեի, որ հայրս է բերելու»,- ասաց մարզուհին:

Նա պատմեց,  թե ինչպես է հասկացել, որ իրականում Ձմեռ պապ չկա. «Նվերներ միշտ ստացել եմ, ճիշտ է` ոչ անձամբ Ձմեռ պապից, բայց հավատացել եմ նրա գոյությանը:  6-7  տարեկան էի, երբ  պատուհանից տեսա, թե  ինչպես է մորաքույրս իմ ուզած նվերը բերում տուն, ապա` դուրս գալիս տանից»:

Ամանորի գիշերը երազանքներ է պահում`  կարևորելով հոգևոր արժեքները:  Վերջում իր բարեմաղթանքները հղեց. «Ցանկանում եմ` ամբողջ աշխարհում լինի բարություն, խաղաղություն, առողջություն:   Մաղթում եմ, որ 2016-ը լինի առողջության, երջանկության տարի: Սահմաններին լինի խաղաղություն: Մարզիկներին ցանկանում եմ հաջողակ տարի»: