կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-28 13:24
Քաղաքական

Բա՞ Փաշինյան... Ինչպես Թաթա Սիմոնյանն էր երգում՝ «Տեսա՞ր ինչ եղավ». Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է․

Փաշինյանը սպառել է իրեն...
Ճիշտ է՝ մարդկային հնարավորություններն անսահման են, բայց քաղաքականության մեջ այդ այդքան էլ այդպես չէ:
Ի վերջո, կա ստի սահման, որը պետք չէ անցնել:
Փաշինյանի ձախողման հիմնական պատճառներից մեկն այն էր, որ նա շատ արագ սկսեց ծաղրել իրեն վստահություն տված ժողովրդին: Սուտը ստի ետևից, անհարկի սպառնալիքներ, ապօրինի ձերբակալություններ, առողջապահական ճգնաժամ, սոցիալական անվտանգության խաթարում, գիտակրթական ոլորտի սնանկացում, արտաքին պարտքի ավելացում, բարեկամ երկրների հետ հարաբերությունների փչացում, Օ լումայի ներդրումներ, արագ ծերացող հասարակություն:
Դրան զուգահեռ, ընդամենը մի քանի քայլած ընտանիքների բարգավաճում, կերուխում, մե ծիծաղ, մե ուրախություն...
Ու այսքանից հետո ինչու՞ միայն ԿԳՄՍ նախարար կոչեցյալի հրաժարականը:
Էդ մարդն ա՞ մեղավոր, որ զբաղեցնում ա իր հետ կապ չունեցող պաշտոն...
Ո՜չ, իհարկե...
Փաշինյանն ա մեղավոր, քանի որ ժողովուրդն իրեն էր վստահել, այլ ոչ թե աղբամանով շրջող «արաբագետ» Արայիկին կամ Թաղման բյուրոյի արձակուրդասեր նախարար Արսեն Թորոսյանին:
Բա՞ Փաշինյան...
Ինչպես Թաթա Սիմոնյանն էր երգում՝ «Տեսա՞ր ինչ եղավ»...