|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը պատմեց, թե ինչպես է պատրաստում իր սիրելի 2 աղցանները:
Այսպես` 1 կգ գազարը կտրատել ձողիկների տեսքով, շատ քիչ ձեթով թեթևակի շոգեխաշել, հետո դնել, որ սառչի: Սառչելուց հետո գազարի վրա ավելացնել միջին չափի մեկ տուփ եգիպտացորեն , մեկ բաժակ սև չամիչ, խմելի, սունելի, սխտոր, թթվասեր, վրան, ըստ ճաշակի, կանաչի կտրատել: Ստացվում է շատ համեղ աղցան:
Հաջորդ աղցանը տորթի նման շերտ-շերտ է պատրաստվում: Մի շերտ շատ բարակ կտրատած սոխի վրա քսել մայոնեզ: Որպես երկրորդ շերտ` դնել բարակ կտրատած խնձոր, վրան կրկին քսել մայոնեզ: Հետո` մանր կտրատած ձու ու դարձյալ մայոնեզ, աղ ու պղպեղ: Այնուհետև` կլոր-կլոր կտրատած խաշած գազար, մայոնեզ, իսկ վերջում` քերած պանիր` չեդեր: