| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, վիրավորների թվում է հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը:
Yerkir.am-ի թղթակիցը Էրեբունի բժշկական կենտրոնում զրուցել է հիվանդանոցի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շուշան Հունանյանի հետ: Վերջինս տեղեկացրել է, որ Վարդան Պետրոսյանը հիվանդանոց է տեղափոխվել շտապօգնության մեքենայով` բազմաթիվ պոլիտրավմաներով:
«Դերասանին անմիջապես հետազոտել են եւ որոշել շտապ վիրահատել: Վիրահատության արդյունքում հեռացվել է փայծաղը, կարվել է լյարդը»,-ասաց Շուշան Հունանյանը:
Ըստ նրա, այժմ բժիշները դերասանի վիճակը գնահատում են կայուն ծանր, նրան միացված է արհեստական շնչառական սարք: Հունանյանը տեղեկացրեց, որ, բարեբախտաբար, ներքին արյունահոսությունը դադարել է:
«Դժվար է ասել` Վարդան Պետրոսյանի կյանքին վտանգ սպառնում է, թե` ոչ, սակայն, երբ զրուցում էի բժիշկների հետ, նրանք հիմա ավելի հանգիստ են, քանի գիշերը»,-ասաց Հունանյանը:
Ի դեպ, Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել նաեւ վթարի վիրավորներից եւս մեկը` մյուս մեքենայի վարորդը: Վնասվել է վերջինիս գլխուղեղը, ունի ողնաշարային կոտրվածքներ, սակայն բժիշկները որոշել են, որ հիվանդը դեռ վիրահատման ենթակա չէ:
***
Քիչ առաջ yerkir.am-ին Հունանյանը տեղեկացրեց, որ դերասանի վիճակը փոքր-ինչ բարելավվել է ու արդեն իսկ անջատել են արհեստական շնչառական սարքը: