| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ամանորին ընդառաջ` ՏԿԱԻՆ պետական և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում խորհուրդ տվեց պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, մասնավորապես` հրավառությունների ժամանակ:
«Հաճախ ականատես ենք լինում, որ տարբեր հրավառություններից հրդեհներ են առաջանում, որոնք նաև մարդկային կորուստների պատճառ են դառնում»,- ասաց նա՝ նշելով, որ, բարեբախտաբար, մեր հանրապետությունը վերջին 20 տարում մահվան հանգեցրած հրավառություններ չեն եղել:
ՏԿԱԻՆ պաշտոնյայի խոսքով՝ միայն այս տարի հրավառությունների և պայթուցիկների գործադրման արդյունքում 5-6 մարդ է տուժել, բարեբախտաբար` ոչ ծանր հետևանքներով:
Նա խորհուրդ տվեց զերծ մնալ կասկածելի ծագում ունեցող պայթուցիկներ ձեռք բերելուց և օգտագործել միայն լիցենզավորված ճայթուցիկներ: Սերգեյ Հայրապետյանի խոսքով՝ պայթուցիկների վրա պարտադիր հայերեն նշագրում պետք է լինի, հասկանալի ձևով գրված լինեն օգտագործման կանոնները: