Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Երկրպագուների անընդունելի և վտանգավոր պահվածքը, ստիպել է անվտանգության որոշ նորմեր սահմանել: Հունաստանում մտադիր են «Օլիմպիակոսի» և «Պանաթենաիկոսի» երկրպագուներին արգելել առաջիկա հանդիպումներին այցելել մարզադաշտեր: Նման որոշման հիմք են հանդիսացել վերջին օրերի անկարգությունները:
Անցած շաբաթ օրը աթենքյան դերբիից հետո «Օլիմպիակոսի» երկրպագուները հարձակվել են «Պանաթենաիկոսի» ֆուտբոլիստների վրա: Այնուհետև Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և սուպերլիգայի շենքերի վրա ինքնաշեն պայթուցիկներ են նետվել:
Բիցակսիսի խոսքերով` բասկետբոլի երկրի գավաթի եզրափակիչին, որը կայանալու է մարտի 6-ին, ծրագրվում է միայն դպրոցականների թողնել: Նման միջոցառումներ կձեռնարկվեն նաև մարտի 2-ին կայանալիք վոլեյբոլի կիսաեզրափակիչի ժամանակ, որտեղ կրկին կհանդիպեն «Օլիմպիակոսը» և «Պանաթենաիկոսը»:
Պաշտոնյաները զգուշացրել են, որ եթե ակումբները չմտածեն սպորտում բռնությունների դադարեցման մասին, պետությունը կարող է այլևս չֆինանսավորել սպորտային մրցումները:
«Պանաթենաիկոսն» էլ բողոք է պատրաստում ուղարկել ՈՒԵՖԱ մրցավարության և փետրվարի 19-ի խաղին «Օլիմպիակոսի» երկրպագուների պահվածքի պատճառով: Հիշեցնենք, որ «Օլիմպիակոսը» 2:1 հաշվով հաղթել է և առաջնության ավարտից յոթ տուր առաջ զբաղեցնում է առաջին տեղը` 10 միավորի առավելությամբ: