Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ-ը կոչ է անում բոլոր երկրներին՝ զենք չգնել Ռուսաստանից։ Միևնույն ժամանակ, ռուսական Ս-400 համակարգերի գնման համար Հնդկաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին որոշում դեռ չի կայացվել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «Երկու գումարած երկու» ձևաչափով ԱՄՆ-ի և Հնդկաստանի պաշտպանության և արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների միջև երկկողմ բանակցությունների արդյունքներով Վաշինգտոնում կայացած համատեղ մամուլի ասուլիսում. հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք շարունակում ենք կոչ անել բոլոր երկրներին՝ խուսափել խոշոր նոր գործարքներից՝ ռուսական սպառազինության համակարգեր ձեռք բերելու համար, հատկապես՝ այն լույսի ներքո, թե ինչ է անում Ռուսաստանը Ուկրաինայում»,- ասել է նա։
«Մենք դեռ որոշում չենք կայացրել պոտենցիալ պատժամիջոցների կամ պատժամիջոցներից պոտենցիալ բացառությունների վերաբերյալ»,- հավելել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը՝ պատասխանելով Ս-400-ի գնման պատճառով Հնդկաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին հարցին։