Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Ինչպես հայտնում է «Փաստինֆո»-ն՝ լրագրողների հետ զրույցում Վահան Շիրխանյանի պաշտպան Տիգրան Տեր-Եսայանը ասել է, որ Վահան Շիրխանյանը չի ընդունել առաջադրված մեղադրանքը և հրաժարվել է ցուցմունքներ տալ, քանի դեռ չի ծանոթացել գործի նյութերին։
Փաստաբանի ներկայացմամբ՝ Շիրխանյանը ցուցմունք տվել է կասկածյալի կարգավիճակում և քննիչի այն հարցերին, թե հանցավոր խմբի անդամներից ում է ճանաչում, որի ժամանակ նշել է 2-3 անձի մասին։
Տիգրան Տեր-Եսայանի ներկայացմամբ՝ Շիրխանյանի համար անսպասելի է եղել իր ձերբակալությունը: Նա տեղեկացրեց, որ Շիրխանյանն ունի առողջական խնդիրներ և միջոցներ ձեռնարկվում են, որ նա գտնվի համապատասխան բժշկական հսկողության ներքո։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 25-ին հայտարարեց զինված խմբի վնասազերծման մասին., իրացնելով օպերատիվ տվյալները ԱԱԾ-ն պարզել է, որ 1981 թվականին ծնված, 1997 թվականից Իսպանիայի Թագավորությունում բնակվող և 2015 թվականի ապրիլից Երևան քաղաքում ժամանակավոր բնակություն հաստատած՝ ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն, դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ քաղաքացիների։