Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ապրիլյան մարտական գործողություններից հետո ձերբակալված` ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որն առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ): Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից` նշելով, որ նա ընդունել է առաջադրված մեղադրանքը:
Մեզ հայտնեցին, որ նախաքննության ընթացքում Դավիթ Աբրահամյանն ընդունել է մեղադրանքը, ցուցմունք տվել, վերականգնել պատճառված վնասը: Քննիչը որոշում է կայացրել նրա պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ պետի կամ պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ։ Նշված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում մայիսի 11-ին ձերբակալվել է ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը։