Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստաբան Լևոն Բաղդասարյանը, ով ներկայացնում է Նորք-Մարաշում վնասազերծված հանցախմբի ղեկավար Արթուր Վարդանյանի և խմբի որոշ անձանց շահերը, հանդիպել է Արթուր Վարդանյանի հետ: Նա այսօր լրագրողներին հայտնեց, որ Արթուրը բացարձակապես չի ընդունում իրեն առաջադրված գաղափարը` համարելով, որ այն մտացածին է:
Մեր հարցին` ինչպե՞ս կմեկնաբանի, որ Արցախի ընդդիմադիր գործիչներից մեկը` Վահան Բադասյանը, շատ վատ է բնութագրել Արթուր Վարդանյանին` ասելով, որ նա արկածախնդիր էր, և լավ է, նրան ձերբակալել են, Լևոն Բաղդասարյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ, թե Արցախի տվյալ ընդդիմադիր գործիչն ինչ է ասել Արթուր Վարդանյանի մասին, բայց եթե դուք փնտրեք համացանցում, կտեսնեք, թե ինչ են գրում իմ պաշտպանյալի մասին: Կարծիք են հայտնել մարդիկ, ովքեր վերջին մարդը չեն այս պետությունում, անձինք, ովքեր իրենց լուման են ներդրել մեր պետության կայացման գործում»:
Հարցին, թե կա՞ տեղեկություն, թե ինչո՞ւ են խմբի անդամները գիշերել նույն տանը, փաստաբանը պատասխանեց, որ պետք չէ զարգացնել այդ դրվագը, որովհետև նախաքննություն է ընթանում: «Մարդը կաշկանդված չէ` գիշերելու ցանկացած վայրում: Այլ խնդիր է` արդյո՞ք գիշերելու ժամանակ նրանք կատարել են հանցագործություն, թե՞ ոչ: Նախաքննությունը դա պետք է պարզի»,- ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը հայտարարեց, որ Արթուր Վարդանյանի ղեկավարած հանցախումբը հրեշավոր հանցագործություններ էր ծրագրել, Բաղդասարյանն արձագանքեց. «Անգամ եթե ԱԱԾ ղեկավարը նման հայտարարություններ է արել, անմեղության կանխավարկածի առումով ես խնդիր եմ տեսնում: Ցավոք, Հայաստանում մենք չունենք տարրական կուլտուրա, չէ՞ որ գնում է նախաքննություն, ոչ ոք իրավունք չունի գնահատական տալու: Ցավում եմ, որ Հայաստանում կարող են մարդուն իջեցնել ու նույն մարդուն բարձրացնել»:
Հարցին, թե ինչպես՞ է այդքան մեծ քանակությամբ զենքը հայտնվել Արթուր Վարդանյանի մոտ, փաստաբանը նշեց, որ մինչ նախաքննության ավարտը, չի կարող նման հարցերի պատասխանել: