Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.74 |
EUR | ⚊ | € 426.91 |
RUB | ⚊ | ₽ 4.5541 |
GBP | ⚊ | £ 508.83 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Այսօր լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն անդրադարձավ սահմանային լարվածությանն ու Սարգսյան-Ալիև հանդիպմանը: Նա համոզված է որ ցանկացած հանդիպում կազմակերպվում է նրա համար, որ կողմերը խոսեն իրար հետ:
«Մի բան պետք է հասկանաք, որ եթե բանակցում են սեղանի շուրջ, չեն բանակցում առաջին գծում, եթե չեն բանակցում սեղանի շուրջ, բանակցությունները տեղափոխվում են առաջին գիծ: Այդ նույն կրակոցները բանակցությունների մի այլ ձև են»,- ասաց Թևան Պողոսյանը:
Ինչ վերաբերում է Սարգսյան-Ալիև հանդիպմանը, պատգամավորը կարծում է, որ որքան շատ լինեն հանդիպումները, այնքան շատ կլինեն դրական տեղաշարժերը: Հանդիպումն էլ անպտուղ էր, որովհետև թեթև հույսեր հայտնելու հայտարարություններ էին:
Պատգամավորը նշեց, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումից հետո տված հարցազրույցում «բավական անհուսալի» էր գնահատել ադրբեջանական կողմի քաղաքականության փոփոխությունը: Պողոսյանն ասաց, որ քանի որ Ադրբեջանը չի փոխելու իր մարտավարությունը՝ սահմանը լարված պահելու առումով, Հայաստանը պետք է հզորացնի բանակն ու դրանով իսկ հասկացնի Ադրբեջանին, որ ռազմական քայլերով խնդիր լուծել չեն կարող:
«Մինսկի խումբը պետք է հասկանա, որ սրանից հետո այլևս ժամանակ չկա փափուկ կեցվածքի, որ երկու կողմերի, երեք կողմերի միջև հավասարության նշան պահելն այլևս անընդունելի է»,- շեշտեց պատգամավորը: