կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-13 10:49
Առանց Կատեգորիա

«Ցավն այն է, որ իրական պատճառը ոչ թե վարտիքներն են, այլ խորքային այլ անարդարությունները». Թեւան Պողոսյան

«Ցավն այն է, որ իրական պատճառը ոչ թե վարտիքներն են, այլ խորքային այլ անարդարությունները». Թեւան Պողոսյան

Զինվորին միասնական թիկունք է պետք. սահմանի անդորրը չես երաշխավորի, երբ տանը խաղաղ չէ։ Այս մասին, ըստ Yerkir.am-ի, Facebook-ի իր էջում գրել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ դա առանց սիրո ու հանդուրժողականության չես անի, առանց իրար ցավ զգալու չես անի։ Իսկ դա առանց ապագայի մասին երազանքի չի լինում, առանց իրար հետ միասին ապրել սովորելու չի լինում։ Դա սկսվում է մեղքն ու մեղավորությունը նախ ինքդ քո, ոչ թե կողքինի մեջ փնտրելով, որ այլոց մեղադրելով խնդրից խուսափես։

Փոփոխությունը պիտի սկսես քեզնից, որփոխվելով սկսես օգնել կողքինին փոխվել։ Մնացած բոլոր դեպքերում ցավը չի պակասելու, միայն ավելանալու է։ Ինչպես որ այսօր է։ Ու ես գիտեմ, այսօրվա մեղավորը ես եմ, հենց ես...

Հ.Գ. վստահ եմ` եղել են վարտիքի թեմայի շուրջ պատկան օղակների ուշադրությունը հրավիրողներ, բայց ցավն այն է, որ իրական պատճառը ոչ թե վարտիքներն են, այլ խորքային այլ անարդարությունները»: