|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այս տարի խոզի գրիպի 3 դեպք է հայտնաբերվել, մի քանի տասնյակ էլ չհայտնաբերված հիվանդներ կլինեն. լրագրողներին հայտնեց ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Ըստ նրա` խոզի գրիպի վարակը Հայաստան է թափանցել հարևան Իրանից, որտեղ մի քանի տասնյակ մարդ է մահացել վարակից:
«Խոզի գրիպը օդակաթիլային ճանապարհով է տարածվում, ուստի մի քիչ դժվար է այն կանխարգելել: Լավագույն տարբերակն այն է, որ հիվանդը դիմի բժշկի և համապատասխան բուժում ստանա»,- ասաց Ասոյանը:
Ի դեպ, խոզի գրիպը, ըստ նրա, հատուկ ախտանշաններ չունի, այն կարելի է գրիպի այլ տարատեսակներից տարբերել` միայն լաբորատոր պայմաններում հետազոտելով: «Անցած տարի, ճիշտ է, խոզի գրիպի դեպքեր չեն արձանագրվել, բայց հիմա էլ իրավիճակը վերահսկելի է, հիվանդությունը մեղմացել է, այն ագրեսիվությունը չունի, ինչ 2009-ին»,- ասաց Ասոյանը: