Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 17-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն անդրադարձել է քաղաքաշինության բնագավառի մի շարք հրատապ հարցերի, որոնց լուծմամբ համակարգում առկա շատ խնդիրներ կկանոնակարգվեն:
Մասնավորաբար, նախարար Սարգսյանը կարևորորել է 2005 թվականին լուծարված՝ քաղաքաշինական փաստաթղթերի պետական փորձաքննությունների կենտրոնի վերստեղծման հարցը, հանձնարարելով այս առումով առաջիկայում խորհրդակցություն հրավիրել՝ կատարված աշխատանքներն ամբողջացնելու և խնդրին հնարավորինս արագ լուծում տալու համար:
Նախարարն անդրադարձել է նաև <<Հայսեյսմշին ԳՊ ԳՀԻ>> ԲԲ ընկերության և <<Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի>> համագործակցության անհրաժեշտությանը՝ գիտատեխնիկական բնագավառում, սեյսմամեկուսացման եղանակով գոյություն ունեցող շենքերի սեյսմազինվածության բարձրացման և այս համատեքստում հանրապետությունում և հատկապես մայրաքաղաքում առկա մանսարդների կանոնակարգմանը:
Խորհրդակցության ընթացքում կարևորելով Հայաստանում քաղաքաշինական անվտանգության հայեցակարգի ձևավորումը՝ նախարար Սարգսյանը նշել է, որ հայեցակարգը մշակելիս Հայաստանը և Արցախը հարկ է դիտարկել քաղաքաշինական միասնական նախագծի մշակման համատեքստում համատեղ՝ մշակման աշխատանքներին մասնակից դարձնելով <<Հայնախագիծ>> ՓԲ ընկերության մասնագետներին:
Նախարարը հանձնարարել է համապատասխան ստորաբաժանումներին առաջիկայում նախապատրաստել նախարարի հերթական հանդիպում Կոնդի և 33 թաղամասի` Ֆիրդուսի իրացման տարածքների բնակիչների հետ:
Անդրադարձ եղավ հանրապետությունում գործող մշակութային օբյեկտները հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցնելու խնդրի վերաբերյալ քաղաքաշինության և մշակույթի նախարարությունների, ինչպես և՝ այս բնագավառի Հ/կ-ների հետ արդեն իսկ սկսված համագործակցությանը, հանդիպում-քննարկումների կազմակերպմանը:
Ավելացնենք, որ Լոռու մարզ կատարվելիք առաջիկա այցելության ընթացքում նախարարության աշխատանքային խումբը քննարկում-խորհրդակցություն կանցկացնի աղետի գոտու բնակապահովման ծրագրերի վերաբերյալ: