|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱԻՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 4-ին` ժամը 13.35-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆիրդուսի փողոցի տներից մեկի գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկումով, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գազի 3 կգ-ոց բալոնից տեղի է ունեցել արտահոսք` բռնկումով: Բնակարանի բնակիչ Ա. Փ.-ը (ծնվ. 1958թ.) դեմքի և ձեռքերի շրջանում ստացել է այրվածքներ:
Շտապօգնության աշխատակիցները նրան ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: