|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը քիչ առաջ խորհրդարանում լրագրողներին տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունից երկու պատգամավոր են ստորագրել ՀԱԿ խմբակցության՝ Սահմանադրական դատարանին ուղղված՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անվավեր ճանաչելու դիմումի տակ:
«Ես քիչ առաջ տեղեկացա, որ մեր գործընկերներն ընդմիջման ժամին մոտեցել են, ու ֆրակցիայում եղել է երկու պատգամավոր, երկուսն էլ ստորագրել են այդ դիմումի տակ»,- ասաց Մարգարյանը` տեղեկացնելով, որ ստորագրել են Հեղինե Բիշարյանը և Լևոն Դոխոլյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք, որպեսզի Սահմանադրական դատարանում վիճարկի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները: ՀԱԿ-ին գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն: Առայժմ հայտնի է, որ, ՕԵԿ-ական երկու պատգամավորներից բացի, ստորագրահավաքին միանալու պատրաստակամություն են հայտնել պատգամավորներ Թևան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը, իսկ Խաչատուր Քոքոբելյանն էլ հայտարարել է, որ դեռևս ժամանակ ունի և կմտածի: