|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՅԴ Սիրիայի երիտասարդական միության կենտրոնական վարչության նախձեռնությամբ` ազգային-հեղափոխական երգերի հայտնի մեկնաբան Գառնիկ Սարգիսյանը զույգ համերգով է հանդես եկել Հալեպում՝ խրախուսելով հալեպահայությանը, որը չորս տարի է` տոնակատարությունների ծարավ է:
«Գանձասար»-ի հաղորդմամբ՝ հալեպահայությունը հոծ բազմությամբ է ներկայացել ՀՅ Դաշնակցության 125-ամյակի առիթով կազմակերպված համերգներին, որոնց ավարտին կազմակերպիչ մարմինը խորհրդանշական հուշանվերով պարգևատրել է Գառնիկ Սարգիսյանին, ով վտանգավոր պայմաններում իր երգերով ոգևորել է Հալեպի աննկուն ժողովրդին:
Հայ հեղափոխական երգերի մեկնաբան Գառնիկ Սարգիսյանը Հալեպ այցի ընթացքում այցելել է նաև ազգային կենտրոններ և վարժարաններ:





