կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-26 11:41
Մշակույթ

Արամ Խաչատրյանին նվիրված համերգներ` Լոս Անջելեսում

Արամ Խաչատրյանին  նվիրված համերգներ` Լոս Անջելեսում

Այս տարի լրանում է Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակը: 2013-ը Լոս Անջելեսում հայտարարվել է Խաչատրյանի տարի:

 

Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան ՀՀ մշակույթի նախարարության մամլո եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ 2012 թ. հոկտեմբեր ամսին ամերիկյան «Միջազգային մրցույթներ և փառատոներ» կազմակերպությունը դիմել էր ՀՀ մշակույթի նախարարությանը` Խաչատրյանի 110-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում 2013 թ. Լոս Անջելեսում իր կողմից կազմակերպվող հայկական կամերային երաժշտության փառատոնին աջակցելու խնդրանքով:

 

«Կարևորելով մեծ կոմպոզիտորի հոբելյանը աշխարհում հավուր պատշաճի ներկայացնելու խնդիրը՝ նախարարության կողմից նշանակված ներկայացուցիչը հանդիպել է ամերիկյան համակազմակերպիչներին և փոխանցել նախարարության առաջարկությունները, այն է՝ հստակեցնել կողմերի պարտավորությունները և ներկայացնել փառատոնի կոնկրետ ծրագիր: 2013թ. մարտի 22-ին նախարարությունը ստացել է նախատեսված միջոցառումների հետ կապված առաջարկություններ»,- ասացին նախարարությունում:

 

Արամ Խաչատրյանի ծննդյան օրը հավուր-պատշաճի տոնելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որն էլ ամփոփում է Հայաստանում եւ արտերկրում իրականացվելիք ծրագրերի առաջարկները: