| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երևանում կայացել է Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակին նվիրված` դպրոցականների «Դիպուկ հրաձիգ» հանրապետական մրցումների եզրափակիչ փուլը, որին մասնակցել են հանրապետության բոլոր մարզերը և Երևանը ներկայացնող շուրջ 18 թիմ. տեղեկացնում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը:
Առաջին տեղը գրավել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 9 միջնակարգ դպրոցի, երկրորդ և երրորդ տեղերը, համապատասխանաբար, Կոտայքի մարզի Գեղաշենի և Գյումրու թիվ 12 դպրոցների թիմերը:
Տղաների անհատական առաջնությունում առաջին տեղը զբաղեցրել է Սյունիքի մարզի Կապանի թիվ 1 դպրոցի աշակերտ Տիգրան Հարությունյանը, երկրորդ և երրորդ տեղերը, համապատասխանաբար, Գեղարքունիքի մարզի Մարտունու թիվ 2 դպրոցի սաներ Արմեն Մնացականյանը և Գագիկ Բաղիշջանյանը:
Աղջիկների անհատական առաջնությունում առաջին տեղը գրավել է Վանաձորի թիվ 19 դպրոցի աշակերտուհի Սերինե Չիլինգարյանը, երկրորդը` Կապանի թիվ 1 դպրոցի աշակերտուհի Մարիանա Գասպարյանը և երրորդը` Քանաքեռ-Զեյթուն համայնքի 127-րդ դպրոցի աշակերտուհի Անժելիկա Բդոյանը:
Հաղթող թիմերը և մրցանակակիրները պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության մեդալներով և վկայագրերով: