Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է պատկերացնում իշխանական ռեժիմի մահը, քանի որ Ազատության հրապարակում հարթակից անընդհատ հնչում է «Մահ ռեժիմին» կոչը, ասաց. «Որևէ ռեժիմ անմահ չէ, սակայն ՀՀԿ-ն լուրջ անելիք ունի մեր ժողովրդի և ապագայի համար»:
Հարցին, թե ի՞նչ չափանիշներ պետք է ունենա ՀՀԿ-ի պատկերացրած ընդդիմությունը, նա պատասխանեց, որ իրենց պատկերացրած ընդդիմությունը պետք է լինի կառուցողական, բավականաչափ սուր, դրականը նկատող և բացասականը սեղանին դնող և իշխանություններին իրենց հետ հաշվի նստել ստիպող: «Ոչ թե միայն հայհոյելով, երկիր վարկաբեկելով... Ես այդպիսի քաղաքական ընդդիմություն չեմ պատկերացնում»,- ասաց նա:
Հարցին, թե կա՞ն այսօր այդպիսի ընդդիմադիր ուժեր, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ կան առանձին ընդդիմադիր գործիչներ, իսկ ուժերի մասով` կարող են միավորվել և ունենալ նորմալ ընդդիմադիր դաշտ:
Ի պատասխան ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե 485 հազարով կեղծվել է հանրաքվեին մասնակցության թիվը, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ Զուրաբյանի մոտ բավականին առաջընթաց կա, քանի որ սկզբում ասել էր, թե 600 հազար էր, հետո 500, հիմա արդեն 400 հազար: «Չկան նման թվեր, և խնդրում եմ, որ այս ճանապարհով չմոլորեցնեն հասարակությանը»,- ասաց նա: