Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ իր դրսեւորած վարքագծով զարմացրել է ոչ միայն Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ով պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում, այլ նաեւ հայ պատգամավորներին, որոնք ստորաքարշության եւ ողորմելի վարքագծի բազմաթիվ դրսեւորումների են ականատես եղել:
Զուրաբյանը Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ հարց տալու իրավունք է ստացել եւ մինչեւ իր հարցը տալը մի ամբողջ պարբերություն կարդացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ինչ-որ հարցազրույցից կամ հայտարարությունից, որտեղ նա ասում է, որ Սահմանադրական փոփոխությունները պետք է ինքնանպատակ չլինեն, եւ դրանք պետք է անել ըստ անհրաժեշտության:
Դրանից հետո Լեւոն Զուրաբյանը ՌԴ Դաշնային խորհրդի նախագահին կոչ արեց հորդորել Հայաստանի իշխանություններին չիրականացնել սահմանադրական փոփոխություններ:
Վալենտինա Մատվիենկոն Զուրաբյանի հարցրի սարսափահար է եղել՝ մտածելով, որ Զուրաբյանն ապրում է անցյալում, ենթադրենք՝ գիտի, թե 1983 թվականն է, եւ երկրում բոլոր կարեւոր որոշումները կայացվում են Կրեմլում, եւ այդ պատճառով է որոշել Զուրաբյանին տեղեկացնել, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, որտեղ որոշումները կայացվում են այդ ինքնիշխան պետության եւ նրա ժողովրդի կողմից:
Հայաստանի համար իսկապես խայտառակություն է, երբ երկրի խորհրդարանի պատգամավորը դիմում է այլ երկրի իշխանության ներկայացուցչին, որպեսզի նա միջամտի երկրի ներքին գործերին»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: