|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյայի նիստում քվեարկության դրվեց 2016թ. բյուջեի նախագծի լրամշակված տարբերակը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ ՀՅԴ գնահատականը բյուջեին հայտնի է: «Աննախադեպ համեստ ցուցանիշներ են, և այս դեպքում կարևոր է դառնում կառավարման արդյունավետությունը որակապես կտրուկ բարձրացնելը: Եվ քանի որ լինելու են հերոսաբար դեմ և հերոսաբար կողմ քվեարկողներ, մեր խմբակցությունն այս քվեարկությանն ուղղակի չի մասնակցի»,- ասաց նա:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը վարման կարգով նշեց. «Կարծում եմ` այստեղ հերոսության դրսևորման շքահանդես չէ: ԲՀԿ-ն ոչ թե հերոսաբար, այլ սթափ ու պրագմատիկ քվեարկում է կողմ»:
Բյուջեի նախագծին կողմ քվեարկեց 97 պատգամավոր, դեմ՝ 12 և ձեռնպահ՝ 3: Կառավարության անդամները քվեարկության արդյունքները ծափահարությամբ ընդունեցին: