|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյան է: Քվեարկության դրվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնած՝ խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան փաստով քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ԱԺ որոշումը:
Զարուհի Փոստանջյանը վարման կարգով ելույթ ունեցավ` ասելով, որ եթե ԱԺ նախագահն այդ հանձնաժողովը չստեղծի, հետագայում նա նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվի: Նա հավելեց, որ ներկա պահին ԱԺ շենքի դիմաց կանգնած են զոհված զինծառայողների մայրերը:
ԲՀԿ և ՕԵԿ խմբակցության ղեկավարներ Նաիրա Զոհրաբյանն ու Հեղինե Բիշարյանը էլ նշեցին, որ հասարակությունը պարտք է զոհված զինծառայողների ծնողներին, և այդ ժամանակավոր հանձնաժողովը պետք է ստեղծվի: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը նույնպես կողմ է դրան:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը նշեց, որ կա խնդիր, որն իրավական դաշտում է, ուստի կփորձեն չխանգարել իրավական գործընթացին: «Այդ պատճառով նպատակահարմար չենք գտնում մասնակցել քվեարկությանը»,- ասաց նա:
Քվեարկությամբ գրանցվեց 28 կողմ, 0 դեմ և 2 ձեռնպահ. որոշումը չընդունվեց: