|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ստուգում են մամուլի հրապարակումները ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի և «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի կողմից արձանագրված դեպքերը։
Ահազանգերից մեկը վերաբերում է Վանաձորի թիվ 30/6 ընտրական տեղամասային հանձնաժողովի նախագահին, մյուս 2-ը՝ Լոռու մարզի ընտրողներին ընտրակաշառք բաժանելուն։
Ընտրակաշառքի վերաբերյալ հրապարակումները Լոռու մարզային քննչական վարչություն են ուղարկվել Լոռու մարզի դատախազի կողմից: Կատարվում է քննություն՝ մատնանշված հանգամանքներն ստուգելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար։