Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենաշնորհային համաձայնություններ են բացահայտվել սոցիալական ոլորտում, բուժհաստատություններում, ներկայումս ստուգվում է շինարարության ոլորտը:
Այսօր ԱԺ նիստում, երբ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացնում էր ՏՄՊՊՀ 2015թ. ծրագիրը, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարց ուղղեց նրա, թե արդյո՞ք ՏՄՊՊՀ-ն բացահայտել է մենաշնորհային համաձայնության դեպք: Պատգամավորը նաև հարցրեց ՀԷՑ-ի մասին, որը գտնվում է անմխիթար վիճակում և ակնհայտ մենաշնորհային դիրք ունի Հայաստանում, թե ի՞նչ խնդիրներ է բացահայտել ՏՄՊՊՀ-ն այդ ոլորտում:
Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ, մենաշնորհային համաձայնությունների հետ կապված, այս տարի բավական շատ դեպքեր են հայտնաբերվել, մասնավորապես՝ սոցիալական ոլորտում, երբ տնտեսվարողները, մասնակցելով պետական գնումներին, համամրցակցային համաձայնության գալով, շահում էին բոլոր մրցույթները:
«Ներկայումս այդ գործերը գտնվում են դատարանում: Նման դեպքեր են եղել նաև բուժհաստատություններում: Այս պահին ևս ուսումնասիրություններ են իրականացվում շինարարության ոլորտում: ՀԷՑ-ի հետ կապված` դա բնական մենաշնորհ է, և անցյալ տարի ՀԷՑ-ը խտրական վերաբերմունք է ցուցաբերել որոշ քաղաքացիների նկատմամբ, դա եղել է մրցակցային խաթարում: Մենք ՀԷՑ-ին ենթարկեցինք պատասխանատվության՝ տուգանելով 20 մլն դրամով»,- ասաց Արտակ Շաբոյանը: