կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-06 12:47
Հասարակություն

Ընտրախախտումների մասին ահազանգերը` 11:00 դրությամբ. ոստիկանություն

Ընտրախախտումների մասին ահազանգերը` 11:00 դրությամբ. ոստիկանություն

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության փոխգնդապետ Մերուժան Հակոբյանը ներկայացրեց մինչև քվեարկության օրը, ինչպես նաև տվյալ պահի դրությամբ ստացված դիմումների, հաղորդումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն: Նա նշեց, որ ոստիկանության պետի կարգադրությամբ ստեղծվել է շտաբ՝ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանի գլխավորությամբ՝ հանրաքվեի հետ կապված աշխատանքնեը կարգավորելու համար:

Մինչև հանրաքվեի օրը ոստիկանությունը ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա ստացել է 25 ահազանգ, որոնցից 7 վերաբերել են ընտրակաշառքներին, 9-ը ընտրական իրավունքի իրացման խոչընդոտման մասին են եղել, 2-ը՝ հանրահավաքին խոչընդոտելու մասին, 1-ը՝ ընտրացուցակների անճշտության մասին, 1-ը` կողմերի միջև բախման մասին և 1 ահազանգ՝ ընտրողների թվաքանակի վերաբերյալ: Այդ դեպքերից 3-ի մասով կայացվել է քրեական գործի հարուցման որոշում, մեկն ուղարկվել է անձնագրային ու վիզաների վարչություն, 17 դեպքով կատարվում է քննություն:

«Այսօր ստացվել է 4 ահազանգ, հիմնականում` ԶԼՄ-ների կողմից, որոնք ուսումնասիրվում են: Եվ 27 ահազանգ ոստիկանությունը վերցրել է ԶԼՄ-ներից, որոնք ուսումնասիրվում են: Դրանցից 5-ը քվեարկության ուղղորդման վերաբերյալ են, 4-ը՝ լրագրողական գործունեության խոչընդոտման մասին, 4-ը՝ դիտորդական գործունեության խոչընդոտման մասին, 3-ը՝ ընտրակաշառքի փորձի վերաբերյալ: Կատարվում են ստուգումներ, որոնց մասին կտրվեն լրացուցիչ պարզաբանումներ»,- ասաց Մերուժան Հակոբյանը: