Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն արդեն մասնակցել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:
Լրագրողների հարցին, թե կառավարման համակարգի փոփոխությունից հետո իրեն ի՞նչ պաշտոնում է տեսնում, Աբրահամյանը նախ պատասխանեց, թե` կմտածի, այնուհետև հավելեց. «Ես հիմա վարչապետ եմ և հուսով եմ, որ հետո էլ վարչապետ կլինեմ»:
Հաջորդ հարցին, թե նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույցում նշել էր, որ եթե սահմանադրական փոփոխությունները չանցնեն, իրենք նախագահի առնվազն երեք թեկնածու ունեն, իր կարծիքով` ինքն է՞լ է այդ թեկնածուների թվում, Աբրահամյանը պատասխանեց. «Ով խոսել է, հարցն իրեն ուղղեք, ինձ ինչո՞ւ եք հարցնում»:
Ճշտող հարցին, թե արդյո՞ք այդ մասին կուսակցությունում չի քննարկվել, վարչապետը պատասխանեց. «Բոլոր հարցերը կքննարկվեն 2017թ. ընտրություններից հետո»:
Ինչ վերաբերում է հետընտրական զարգացումներին` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իշխանությունները պատրաստ են համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ: «Մեր խնդիրն է ստեղծել հարթակ` քննարկելու երկրի զարգացման հարցը»,- ասաց նա: