Փոխարժեքներ
13 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.31 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.81 |
GBP | ⚊ | £ 502.43 |
GEL | ⚊ | ₾ 138.84 |
Թուրքիայի «Արաս» հրատարակչությունը հրատարակել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում բնակվող հալեպահայ Մարալ Հարությունյան-Բոյաջյանի «Gelincikler açarken» («Երբ բացվում են կակաչները») վեպի թուրքերեն տարբերակը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Վեպը պատմում է Հայոց ցեղասպանության շրջանում Սասունի Սալոր գյուղում բնակվող երկու երիտասարդի՝ Անոյի և Տարոնի սիրո մասին: Իր ավանդույթներին ամուր կառչած, լեռների ծոցում ծվարած ու իր գյուղական առօրյայի մեջ թաղված Սալորը կարծես լիովին կտրված է արտաքին աշխարհից:
Բայց Վանի ինքնապաշտպանության, քրդական խմբերի հարձակումների, տարբեր վայրերում հայերի կոտորածների մասին լուրերը անգամ այստեղ են սկսում հասնել: Անատոլիական սովորական մի գյուղի սովորական բնակիչների օրինակով հեղինակը ներկայացնում է այնքան սիրելի հայրենիքին, հողին ու ջրին հայերի հարկադիր հրաժեշտի պատմությունը: Սա նաև մի սիրո պատմություն է, որն ապացուցում է` սերը չի մեռնում անգամ այն դեպքում, երբ մեռնում են սիրահարները:
Հալեպում ծնված Մարալ Հարությունյան-Բոյաջյանը փոքր տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ և բնակվում է Լոս Անջելես քաղաքում: 2011 և 2014 թվականներին նա այցելել է Վան, Բիթլիս, Մուշ, Շենիկ և Սասուն՝ իր պապերի հայրենիքը, որտեղ նախկինում չէր եղել:
Բոյաջյանի «Երբ բացվում են կակաչները» գիրքը հրատարակվել է 2015թ. ԱՄՆ-ում: