կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-28 10:18
Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանը հանձնաժողովի անդամների տեղերն արդեն վաճառել է ՀՀԿ-ին. «Ժողովուրդ»

Րաֆֆի Հովհաննիսյանը հանձնաժողովի անդամների տեղերն արդեն վաճառել է ՀՀԿ-ին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ որոշել էր Հայաստանի լրագրողներին պատվել իր ասուլիսով։ Հովհաննիսյանի ասուլիսն ինքնին իրադարձություն է, քանի որ նա մշտապես անձնական ինչ-որ գործերով գտնվում է արտերկրում՝ հիմնականում ԱՄՆ-ում։ Նույնիսկ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը նրա համար առիթ չեղավ մեկ ամսով Հայաստանում մնալու։

Եվ, ահա, հիմա, երբ մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ Է մնացել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին վերադարձել է Հայաստան։ Ավելին՝ նա հեսա-հեսա իշխանափոխություն է խոստանում։ «Թող ոչ մեկը չսպասի փրկարար գործողության, դեկտեմբերի 1-ից 6-ը հայ ազգը պիտի ցույց տա իր միասնականությունը, և ամսի 6-ից 7-ը նոր իրավիճակ ենք ունենալու, որը տանելու է դեպի նոր Հայաստան։

Պետք է դուրս գալ այդ ճակատագրապաշտությունից, ժողովուրդն ինքը պետք Է որոշի իր ապագան և միասնական պայքարի դուրս գա»,– այս խոսքերի հեղինակը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդն է։ Այն նույն կուսակցության, որը կոնկրետ Սյունիքի հանձնաժողովի անդամների տեղերն արդեն վաճառել կամ նվիրել է Հանրապետական կուսակցությանը։ «Ժողովուրդ»–ին տեղեկություններ հասան այն մասին, որ թիվ 37 ընտրատարածքի մի շարք տեղամասերում «Ժառանգություն» կուսակցության կողմից նշանակված ՏԸՀ անդամներն իրականում այս կուսակցության հետ կապ չունեն, ավելին՝ նրանց մեջ անգամ կան այնպիսիք, որոնք օրաթերթի հետ զրույցում ուղղակի հայտարարեցին, որ իրենք ՀՀԿ անդամ են և «այո»-ի կողմնակից»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։