| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ինչպես տեղեկացնում են «Հրապարակի» աղբյուրները` ընտրական հանձնաժողովներում տեղերն այս տարի չեն վաճառվում: Բանն այն է, որ հանձնաժողովի անդամները որոշակի աշխատավարձ են ստանում, եւ քանի որ այս ընտրություններում «փող» չի շարժվելու, հանձնաժողովի տեղերի համար գնորդ էլ չկա:
Նախորդ ընտրություններում օլիգարխները «բիրիքով» առնում էին հանձնաժողովականների տեղերը, որովհետեւ այդպես ավելի էժան էր, քան ամեն ընտրողին փող տալը: Սա այս նախագահական ընտրությունների միակ «նոու հաուն չէ». որոշվել է նաեւ, որ մեքենաներով ընտրողներին ընտրատեղամասեր չբերեն: Ծայրահեղ դեպքերում է պետք կիրառել այդ «սերվիսը»: Եվ քանի որ ընտրությունների միակ խնդիրը մասնակցության հարցն է, ՀՀԿ-ն` իր, ՕԵԿ-ն իր կուսակցականների վրա պարտադիր պլան է դրել, թե ով ինչքան «հարեւան-ծանոթ» ունի, պետք է բերի քվեարկության:
Ի դեպ, եթե նախորդ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին պաշտպանող ԲՀԿ-ն տարրալուծվել էր ՀՀԿ շտաբի կազմում եւ այդպես միասնական աշխատում-մասնակցում էր քարոզարշավին` մեկ տեղակալով, մեկ-երկու ներկայացուցչով, ապա այս ընտրություններում ՀՀԿ-ի միակ գործընկեր ՕԵԿ-ը «հանդես է գալիս» առանձին շտաբով, առանձին ծրագրով` զուգահեռ քարոզարշավով, որ ընտրություններից հետո իշխանական սեղանից փախցրած պատառն ավելի պատկառելի լինի: