կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-27 18:30
Հասարակություն

Առջևում տեղումներ են

Առջևում տեղումներ են

Հանրապետության տարածքում նոյեմբերի 28-ին, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ի օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 2-ին սպասվում են տեղումներ:

Քամին` հարավարևմտյան` 2-7 մ/վրկ, 28-29-ին, դեկտեմբերի 2-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-ի և դեկտեմբերի 2-ի գիշերը, նոյեմբերի 30-ի ցերեկը կբարձրանա 2-3, 29-ի և դեկտեմբերի 2-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով: 

\"\"

Երևանում նոյեմբերի 28-ին, 30-ի ցերեկը և դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ի օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 2-ին սպասվում է անձրև, 28-29-ին, 2-ին հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վրկ: 

\"\"