Փոխարժեքներ
03 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Genesis Armenia-ն հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ․
«Արցախի հավաքական վերադարձը անհրաժեշտ է դարձնել պետական քաղաքականության առաջնահերթություն:
Այսօր, երբ արցախահայությունը բռնի տեղահանված է, Հայաստանի առաջնային խնդիրն այլևս միայն հիշողության պահպանումը չէ, այլ՝ վերադարձի գործնական կազմակերպումը։ Արցախի անկախության իրավունքը չի կարող կասկածի տակ դրվել․ այն ամրագրված է միջազգային իրավունքի հիմունքներով և ապահովված է ժողովրդի կամարտահայտությամբ։
Genesis Armenia ուղեղային կենտրոնը մշակել է հավաքական տունդարձի համապարփակ ծրագիր, որը ներառում է իրավական, քաղաքական, անվտանգային և մարդասիրական քայլերի համակարգ։ Այս ծրագիրը պետք է դառնա համազգային օրակարգ և գործադրվի պետական մակարդակով։
Կոչ ենք անում Հայաստանի իշխանությանը դադարեցնել պարտվողական և պառակտիչ մոտեցումները և Արցախի վերադարձը դարձնել պետական քաղաքականության առանցք։
Իսկ միջազգային կառույցները պետք է դուրս գան հերթապահ հայտարարություններից և գործնական քայլերով աջակցեն Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ վերադարձին։
Արցախի վերադարձը պարզապես պատմական արդարության վերականգնում չէ։ Այն մեր ապագայի, պետականության և ինքնության պահպանման ճանապարհն է, որի ուղղությունը չպե՛տք է փոխել և ոչ մի պարագայում»։