|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
««Վարդաշեն» ՔԿՀ-ում այսօր տեսակցել եմ Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանին:
Ցավում եմ, որ Արցախի համար խորհրդանշական այս օրը Դավիթին հանդիպում, շնորհավորում եմ ոչ թե Ստեփանակերտում, այլ քրեակատարողական հիմնարկում:
Դավիթ Գալստյանը պայքարող մարդ է, գործիչ, ով հայտնվել է իշխանության թիրախում, զրկվել ազատությունից, սակայն շարունակում է պնդել իր սկզբունքներն ու դիրքորոշումը:
Ազատությո՛ւն Դավիթին և բոլոր քաղբանտարկյալներին»։