Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Թեկուզ և հայկական Ստեփանակերտում կախվել է Ադրբեջան կոչվող ինչ-որ արհեստածին կազմավորման փալաս, մեր խնդիրը խոշոր հաշվով չի փոխվել։ Ինչո՞ւ չի փոխվել, որովհետև, ի վերջո, պետք է հենց մեր՝ հայկական խոսույթում արձանագրել, որ խնդիրն ամենևին էլ Արցախյան հիմնահարցը չէ։
Առնվազն թշնամու համար չկա և չի եղել նման հարց, ինչն առավել քան հստակ երևում է դրա, իբր, «լուծումից» հետո, երբ թշնամու թիրախն արդեն բացահայտորեն Հայաստանի Հանրապետությունն է։
Ի սկզբանե Բաքվի բարբարոսական վարչախումբը, որն Անկարայից սնուցվող համաթուրանական պատրանքի քաղցկեղային մետաստազ է Հարավային Կովկասի մարմնի վրա, խորքային առումով հարցը ձևակերպել է այսպես՝ «կա՛մ մենք, կա՛մ Հայաստանը», մինչդեռ մենք դա այսօր էլ, ցավալիորեն, չենք ցանկանում գիտակցել։
Ուստի, Հայաստանի գոյության համար կենաց-մահու վճռական մարտը դեռ առջևում է, որը մենք կարող ենք և պարտավոր ենք փոխել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման գոյության ավարտին միտված մարտի։
Իսկ դրա համար մեր առաջնահերթությունն է նախ գիտակցել և արձանագրել խնդիրը, իսկ հետո հնարավորին արագ և որակյալ կերպով կերտել այն պետություն-ամրոց Հայաստանը, որը պատվով դուրս կգա անխուսափելի այդ վճռական մարտից՝ կամ-կամ-ի խնդիրը լուծելով հոգուտ հազարամյակների ծրագիր Հայաստանի պետականության գոյության և զարգացման»։