Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին օրերին Հանրապետության ողջ տարածքում տեղի են ունենում բողոքի զանգվածային գործողություններ։ Դրանցից մեկի ընթացքում Գեղարքունիքի մարզի բնակիչները մի քանի օր առաջ պարալիզացրել էին Մարտունի-Գավառ ավտոճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով իշխանությունների նկատմամբ ու պահանջելով Կառավարության հրաժարականը։ Ինչպես գիտենք, ողջ այդ իրադարձություններն իրականացվում են ոստիկանական և ուժային այլ կառույցների անմիջական վերահսկողությամբ, որոնց ժամանակ վերջիններս աչքի են ընկնում նաև ոչ իրավաչափ գործողությունների դիմելով։
Alternativ.am-ի հավաստի աղբյուրները մեզ են փոխանցում տարատեսակ տեղեկություններ, որոնք վերաբերվում են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահպանող իրավապահ անձերի կենսագրություններին։
Ինչպես մեզ է հայտնում աղբյուրը, Մարտունի-Գավառ ճանապարհին առանձնակի ուշադրություն գրաված ոստիկանության գնդապետը Մարտունի քաղաքի ոստիկանապետ Ստեփան Գալստյանն է, ով 44-օրյա պատերազմի ժամանակ իրեն վերապահված ջոկատի կազմով մեկնել է Շուշիի ինքնապաշտպանական բնագիծ։ Ոստիկաններից բաղկացած հենց այդ ջոկատին վստահված բնագծից տեղի է ունեցել ճեղքում, քանի որ Ստեփան Գալստյանն ու մյուսները ճողոպրել են մարտադաշտից և իրականացրել դասալքություն։
Alternativ.am-ի տեղեկություններով, Ստեփան Գալստյանը դասալքության համար բերման է ենթարկվել Արցախի Ռազմական Ոստիկանության աշխատակիցների կողմից ու տվել բացատրություն, իսկ հետո, անհասկանալի հանգամանքներում, ազատ է արձակվել, իսկ իր վրա հարուցված քրեական գործը՝ «ջրվել է»։
Զարմանալու ոչինչ, իրականում չկա, քանի որ Փաշինյանը որքան հեշտությամբ կարող է մեկին շնորհել Ազգային հերոսի կոչում, իսկ հետո՝ «բաքսի գողանալու» համար հեռացնել նրան նախարարի պաշտոնից, այնքան էլ՝ կարող է դասալիքին պահել ոստիկանապետի պաշտոնում։
Աղբյուրը՝ alternativ.am